Overview
Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) - նշանավոր հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հետագային, 1847-ին մեկնած է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում Այնուհետեւ ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։
Վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի անդադար և անընդհատ նախապատրաստությունը։
Խաչագողի հիշատակարանը (1869-70, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։
This item is Non-Returnable
Customers Also Bought
Details
- ISBN-13: 9781604447699
- ISBN-10: 1604447699
- Publisher: Indoeuropeanpublishing.com
- Publish Date: January 2014
- Dimensions: 9 x 6 x 0.71 inches
- Shipping Weight: 1.03 pounds
- Page Count: 318
Related Categories
