Overview
Ակսել Բակունց (Ալեքսանդր Թևոսյան, 1899 - 1937), գրող, բանասեր, թարգմանիչ, կինոդրամատուրգ
Ավարտել է Գորիսի ծխական դպրոցը (1910), Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1917), Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը (1923): Բակունցը, չնայած ունեցել է հազիվ մեկ տասնամյակի գրական կյանք, սակայն խոր հետք է թողել հայ խորհրդային արձակի զարգացման վրա
Կարմրաքար (1929) վեպում պատկերվող ժամանակաշրջանը 20-րդ դարի սկիզբն է՝ մինչև 1914 թ. օգոստոսը, երբ սկսվում է պատերազմը։ Սոցիալական կյանքի տարբեր բևեռներում կանգնում են խոջա Հիբանի ձեռներեց որդին՝ Մկրտումը, և բանակից նոր զորացրված Արզումանը։ Սրան ավելանում է Սալբիի շուրջ սրվող բախումը։ Տպագրված մասն ավարտվում է Մկրտումի և Արզումանի գժտությամբ։ Արզումանը մեկնում է ռազմաճակատ։ Դեպքերի զարգացումն այդուհետև մնում է առկախ։ Պահպանվել է նաև Զեյթայի ավերումը հատվածը՝ հուշելով, որ գործողությունները պետք է շարունակվեին Զանգեզուրում՝ ներառելով 1914-ից հետո ընկած դեպքերը՝ ազգամիջյան ընդհարումներով, դասակարգային պայքարի սրումով, նաև կյանքի վերափոխման իրադարձություններով։
Մեծ է եղել Բակունցի հետաքրքրությունը Աբովյանի գործի նկատմամբ և Ա. Խանջյանի խորհրդով ու հանձնարարությամբ ձեռնարկում է վեպ գրել նրա մասին Հեղինակն իր երկն անվանել է պատմական վեպ, և այն մեր գրականության մեջ 1-ին փորձն է, որ ներկայացնում է կոնկրետ պատմական անձնավորության կյանքն ու գործը Վեպն այսօր Բակունցի ակադեմիական հրատարակության մեջ պայմանականորեն անվանված է Խաչատուր Աբովյան, սակայն սա հեղինակի ընտրած վերնագիրը չէ Վեպից մեզ հասած հատվածները երեքն են վերնագրված արդեն հեղինակի կողմից Լիբեր Արմենիեր, Դեպի լյառն Մասիս և Գործ Մարյանա դստեր Մկրտումի
This item is Non-Returnable
Customers Also Bought
Details
- ISBN-13: 9781604448351
- ISBN-10: 1604448350
- Publisher: Indoeuropeanpublishing.com
- Publish Date: January 2016
- Dimensions: 9 x 6 x 0.31 inches
- Shipping Weight: 0.45 pounds
- Page Count: 132
Related Categories
